SOC վերլուծաբան (հերթափոխային գրաֆիկով)
Yerevan, Armenia11h ago
Free account needed to apply or save. It takes a minute, and we'll bring you right back to this job.
Skills
active directorydhcpdnsfirewallsmitre att&ckpowershellpythonsecurity+siemtcp/ip
About the role
ԱյԴիԲանկը փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով ցանկանում է իր կարիերան շարունակել բանկային ոլորտում որպես SOC վերլուծաբան։
Աշխատանքային պարտականություններ`
- Անվտանգության իրադարձությունների շարունակական մշտադիտարկում՝ չարտոնված կամ վնասակար գործունեության ժամանակին հայտնաբերման նպատակով։
- Ներքին միջավայրերում (SIEM/EDR/IPS/IDS/Firewall) և այլ համակարգերում գեներացված ցանցային և ՕՀ-ահազանգերի սկզբնական տրիաժ և վերլուծություն՝ կրիտիկականության որակավորման համար։
- Ցանցային տրաֆիկի անոմալիաների վերլուծություն՝ մետատվյալների (metadata) հիման վրա հնարավոր հետախուզման (footprinting), կողմնակի տեղաշարժի (lateral movement) բացահայտման համար։
- Տվյալների խորացված կորելյացիա տարասեռ (heterogeneous) աղբյուրների միջև՝ հարձակման ամբողջական շղթայի (end-to-end attack chain) վերականգնման և քարտեզագրման համար (օր.՝ MITRE ATT&CK)։
- Համագործակցություն պաշտպանական և Red Team թիմերի հետ՝ անվտանգության թեստավորման, խոցելիությունների բացահայտման, վերլուծության և վերացման ուղղությամբ։
- Կառուցվածքային տեխնիկական և ոչ-տեխնիկական հաշվետվությունների պատրաստում՝ ինչպես գործադիր ղեկավարության, այնպես էլ գործառնական թիմերի համար։
- Հայտնաբերման կանոնների (detection rules) մշակում, ճշգրտում և բացառությունների կառավարում՝ ահազանգերի հոգնածությունը (alert fatigue) նվազեցնելու նպատակով։
- Միջադեպերի և տրիաժի արդյունքների ամբողջական փաստաթղթավորում միջադեպերի կառավարման համակարգում (ticketing) և կրիտիկական դեպքերի ժամանակին էսկալացիա։
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ`
- Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների կամ կառավարման տեղեկատվական համակարգերի (IT / Computer Science / MIS) ոլորտում։
- Firewall-ների, Proxy-ների, SIEM-ի, հակավիրուսային համակարգերի և IDPS-ի աշխատանքի սկզբունքների իմացություն։
- Ցանցային հիմնական արձանագրությունների իմացություն՝ TCP/IP, DHCP, DNS և Active Directory։
- Անգլերենի վարժ իմացություն (տեխնիկական փաստաթղթերի ընթերցում և հաշվետվությունների կազմում)։
- MITRE ATT&CK շրջանակի և կիբերսպառնալիքների հետախուզության (CTI) գործնական իմացություն.
- սկրիպտավորման հմտություններ (PowerShell, Python) և լոգերի հարցումների լեզուների (KQL, SPL) տիրապետում.
- ոլորտային հավաստագրեր (օր.՝ Security+, BTL1, GCIA, GCIH) և SOC/IR ոլորտի փորձ։